ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Գլոբալ մեդիա հաուս» ընկերությունը գործունեությունը սկսել է 2010 թ-ից՝ զբաղվելով ավանդական մարքեթինգով, տեսահոլովակների պատրաստմաբ եւ հեղինակային, այդ թվում նաև հեռուստատեսային նախագծերի իրականացմամբ, ժամանակին համընթաց՝ 2015թ-ից ընդլայնել է գործունեության շրջանակը՝ ներառելով նաեւ թվային մարքեթինգ՝ SMM, SEO, այնուհետեւ PR, Event Mangment, Branding ենթաբաժինները։ Արդեն 2011 թվականին Ֆրանֆուրտ քաղաքում ընկերությունը արժանացել է Եվրոպայի կամար միջազգային մրցանակի՝ Ոսկե անվանակարգում։
Այսօր «Գլոբալ մեդիա հաուս»-ն իրականացնում է դիզայներական որակյալ աշխատանքներ, ստեղծում պրոֆեսիոնալ եւ հարմարավետ կայք էջեր, գտնում կրեատիվ մարքեթինգային լուծումներ, օգնում ընկերություններին շուկայում զբաղեցնել առաջատար դիրքեր: Ընկերությունում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքների եւ փորձի շնորհիվ կարողանում են շուկայական բարդ իրավիճակներում գտնել արդյունավետ լուծումներ, ստեղծել մրցունակ բրենդ եւ զարգացնել արդեն գոյություն ունեցող ապրանքանիշերը:
Մարքեթինգային ճկուն լուծումներին են ավելանում կրեատիվ մտքերը, որը է՛լ ավելի է նպաստում արդյունավետ եւ հաջողակ բրենդի ստեղծմանը:
2021 թվականին Գլոբալ մեդիա հաուս ընկերությունը պայմանգիր կնքեց միջազգային ասպարեզում մարքեթինգի, թերևս ամենախոշոր և մեկ դարից ավելի գործունեություն ծավալող Ogilvy ընկերության հետ։